Հռոմից ՀՀ կկազմակերպվի չարթերային թռիչք. Ավինյանը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կապվել մեր դեսպանության հետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ մարտի 15-ին տեղի կունենա Հռոմից Երևան չարթերային թռիչք, որի ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը:
Ավինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:
Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ»:



