հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում. Արսեն Մկրտչյան

Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում. Արսեն Մկրտչյան

Հրդեհային դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 34 տոկոսով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի գրանցվել է 277 դեպք:

«Հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում:  Դեպքերի մեծ մասը գրանցվել Երևան քաղաքում: Մինչև օրս զոհեր և տուժածներ չունենք»,-ասաց նա:

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հավելեց, որ կան անհրաժեշտ սարքավորումներ, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մարել հրդեհները:

«Մենք իրականացնում ենք հերթպահություն Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում: Ունենք սարքավորումներ, ուժեր, որոնք պատրաստ են առաջին իսկ հրդեհի դեպքում արագ գործել: Մենք նաև կարող ենք ուղաթիռով մարել անտառային հրդեհները:»,-ասաց նա:

Արսեն Մկրտչյան էլ նշեց, որ ԱԻՆ-ը հետաքննչական գործառույթ չի իրականացնում, բայց հրդեհների 90 տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ: Նրանք հորդորեցին բնակչությանը պահպանել հրդեհային կանոնները:

  • Կիսվել: