ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հրդեհ՝ Նուբարաշենում բնակարաններից մեկում, կրակի տարածման դեմ պայքարել են տան շենքի բնակիչները

Հրդեհ՝ Նուբարաշենում բնակարաններից մեկում, կրակի տարածման դեմ պայքարել են տան շենքի բնակիչները

Օգոստոսի 3-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

 
 

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ Տան վերածվել է մոխրակույտի։ 

 
 

Թե ինչն է եղել բնակարանում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ Նուբարաշենի ոստիկաններն էլ պարզում են, թե արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։ Առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև բժիշկների հերթապահ խումբը։ 

  • Կիսվել: