ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Կենդանաբանական այգու մոտ. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Կենդանաբանական այգու մոտ. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին։

  • Կիսվել: