հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրդեհ Գյումրիում․ այրվել է փայտի արտադրամասի մոտ 100 քմ տարածքը

Հրդեհ Գյումրիում․ այրվել է փայտի արտադրամասի մոտ 100 քմ տարածքը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:10-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 2/2 թաղամասում այրվում է արհեստանոց։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած 2/2 թաղամասում գտնվող փայտի արտադրամասում (ընդհանուր 140 քմ մակերեսով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20:51-ին: Արտադրամասի մոտ 100 քմ տարածքն այրվել է:

  • Կիսվել: