կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Գորիսի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Գորիսի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 10-ին, ժամը 07։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի աղբավայրում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աղբավայրի կենտրոնական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հովացման աշխատանքներ. հրդեհի տարածման վտանգ չկա:

  • Կիսվել: