հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհ՝ Երևանի մթերային խանութներից մեկում

Հրդեհ՝ Երևանի մթերային խանութներից մեկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 31-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գտնվող մթերային խանութի պահեստային հատվածում (մոտ 10 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։01-ին, մարվել՝ 07:23-ին։ Այրվել են տնտեսական իրեր (մոտ 5 քմ) և մթերք:

  • Կիսվել: