հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհ Ափնագյուղ գյուղում․ այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Հրդեհ Ափնագյուղ գյուղում․ այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Հուլիսի 31-ին՝ ժամը 17։50-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։08-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր։

  • Կիսվել: