ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հորս առաջարկով 1992 թ. այս օրը` օգոստոսի 15-ին, ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն. Լևոն Քոչարյան

Հորս առաջարկով 1992 թ. այս օրը` օգոստոսի 15-ին, ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն. Լևոն Քոչարյան

1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին, ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա:  Այդ մասին գրառում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր:

Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի»:

 

  • Կիսվել: