հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունքից

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունքից

Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու ՛՛դատական նիստը՛՛:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօր Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում տրված ցուցմունքների հիման վրա:

Նա դատարանին ներկայացրել է երեք օր շարունակված իր ելույթի 51 էջանոց տեքստը, որը խնդրել է կցել ՛՛դատական նիստի՛՛ արձանագրություններին:

Այնուհետև եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք իրենց վերագրվող մեղադրանքները չեն ընդունել:

Նշենք, որ Բաքվի ռազմական դատարանում ավելի վաղ խոսել էին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունել:

Կեղծ դատական ՛՛լսումները՛՛ կշարունակվեն վաղը՝ դեկտեմբերի 26-ին։ 

  • Կիսվել: