շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հոգեհանգստյան արարողություն` Բաքվում և Սումգայիթում հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ

Հոգեհանգստյան արարողություն` Բաքվում և Սումգայիթում հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ

Հունվարի 19-ին Սուրբ Գայանե վանքում, Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Սուրբ Պատարագը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Արցախի Թեմի տեղեկատվական և լրատվության բաժնից հայտնում են, որ հունվարի 19-ին Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։

  • Կիսվել: