չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
ՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

ՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Իլ-դը-Ֆրանսի Առևտրաարդյունաբերական պալատի (CCI Paris Île-de-France) նախագահ Դոմինիկ Ռեստինոյի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման նոր շուկաներ գտնելու և ֆրանսիական ներդրումները Հայաստան խթանելու հնարավորությունները։

Կարևորվել է նաև հայ և ֆրանսիացի գործարարների միջև անմիջական կապերի զարգացումը։ Այս համատեքստում քննարկվել են Փարիզում գործարար հանդիպումների կազմակերպման և ֆրանսիական գործարար պատվիրակության՝ Հայաստան այցի հնարավորությունները։

  • Կիսվել: