կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում

ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում

Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սուսերամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։ Համապատասխան որոշումը կայացրել է ՍՄՖ-ի գործադիր կոմիտեն։

ՍՄՖ-ի Փառքի սրահը ստեղծվել է 2013թ.-ին՝ հարգանքի տուրք մատուցելու մրցումներում և սուսերամարտի համաշխարհային ընտանիքում նշանակալի արդյունքներ ցուցաբերած այն մարզիկներին, մարզիչներին, սուսերամարտի մասնագետներին և գործիչներին, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել համաշխարհային սուսերամարտի զարգացման գործում:

  • Կիսվել: