հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ոստիկանությունը կառավարության որոշումների նախագծեր է դրել հանրային քննարկման

ՀՀ ոստիկանությունը կառավարության որոշումների նախագծեր է դրել հանրային քննարկման

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է «ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկվում է սույն թվականի օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 2-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

«Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-93 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և e-draft.am կայքում տեղադրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Նշվում է, որ լրացուցիչ պարզաբանումների համար պետք է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-65-46 հեռախոսահամարով:

  • Կիսվել: