երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը

Ժաննա Անդրեասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ Անդրեասյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար տիկին Նիկոլ Բելուբեի հետ պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունը։ Տիկին նախարարին հրավիրել եմ Հայաստան՝ քննարկումները շարունակելու»,- գրել է Անդրեասյանը։

  • Կիսվել: