ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ‬դեսպան‭ ‬Վահրամ‭ ‬Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի Թագավոր‭ին

ՀՀ ‬դեսպան‭ ‬Վահրամ‭ ‬Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի Թագավոր‭ին

Օգոստոսի‭ ‬18-ին Կամբոջայի Թագավորությունում‭ ‬ՀՀ ‬դեսպան‭ ‬Վահրամ‭ ‬Կաժոյանը ‬(նստավայրը՝‭ ‬ք.‭ ‬Հանոյ) իր հավատարմագրերը հանձնեց Կամբոջայի Թագավոր‭ ‬Պրեա‭ ‬Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին:

‬Շնորհավորելով Վահրամ‭ ‬Կաժոյանին‭ ‬Կամբոջայի‭ ‬Թագավորությունում‭ ‬ՀՀ‭ ‬առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ` ‬Կամբոջայի‭ ‬Թագավոր‭ ‬ Նորոդոմ‭ ‬Սիհամոնին մաղթեց նրան արգասաբեր գործունեություն՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների և ‭վստահություն հայտնեց, որ ՀՀ դեսպանը կիրականացնի իր վրա դրված բարձր առաքելությունը: ‬

Դեսպան Կաժոյանը կարևորեց 2021 թվականին Հայաստանում Կամբոջայի Թագավորության առաջին‭ ‬դեսպանի նշանակումը և նրա հետ համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:

Կողմեր‭ը ‬քննարկեցին‭ ‬երկու երկրների‭ ‬միջև‭ ‬հետաքրքրություն‭ ‬ներկայացնող‭ ‬ոլորտներում հետագա հարաբերությունների զարգացման,‭ ‬միջազգային‭ ‬ ‭ ‬կազմակերպություններում համագործակցության‭ ‬հետագա‭ ‬խորացման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների‭ ‬միջև‭ ‬իրավապայմանագրային‭ ‬դաշտի ընդլայնմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, մշակութային-զբոսաշրջային փոխանակումներին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: