երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ բարձրլեռնային բնակավայրերում աշխատողները լրավճար կստանան. գումարի չափը դեռ հայտնի չէ

ՀՀ բարձրլեռնային բնակավայրերում աշխատողները լրավճար կստանան. գումարի չափը դեռ հայտնի չէ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում և պետական ու տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին լրավճար տալ բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար։
 
Բարձրլեռնային են համարվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը։ Դրանց ցանկը, ինչպես նաև լրավճարի չափն ու վճարման կարգը կառավարությունը սահմանելու է օրենքի փոփոխության ընդունումից հետո։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենսդրական առաջարկն այսօր արժանացավ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացի խորհրդարանի դատին։
Օրինագծի վերջնական ընդունումից ու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ընդունի լրավճարի տրամադրման կարգը սահմանող որոշումը:

  • Կիսվել: