հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հեպատիտ Ց-ով պացիենտների բուժման համար անվճար կտրամադրվեն հակավիրուսային դեղերը

Հեպատիտ Ց-ով պացիենտների բուժման համար անվճար կտրամադրվեն հակավիրուսային դեղերը

Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների բուժումը կազմակերպելու նպատակով հաստատված կարգի համաձայն` անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային՝ «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» համակցությամբ դեղերը:

Այլևս անհրաժեշտություն չկա հանձնելու վիրուսի գենոտիպի որոշման հետազոտություն:

Բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին և լյարդի ֆիբրոզ 0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Հետազոտությունների ցանկը և կարգով սահմանված բժշկական կազմակերպությունների վերաբերյալ` այստեղ։

Յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի, որի տևողությունը 12 շաբաթ է:

  • Կիսվել: