ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հենրիխ Դանիելյան-ը ազատության մեջ է. Շտապում ենք Երևան. Հայկ Մամիջանյան

Հենրիխ Դանիելյան-ը ազատության մեջ է. Շտապում ենք Երևան. Հայկ Մամիջանյան

Հենրիխ Դանիելյանը ազատության մեջ է. Շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել էրր, որ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

Նշենք, որ Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հերնիխ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում, բացի Հենրիխ Դանիելյանից ևս 3 անձ է ձերբակալվել։

  • Կիսվել: