կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Նրանք կարող են սկսել ինձանից՝ զրկել գույքից, բանտ նստեցնել ու սպանել․ Մամիջանյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

Նրանք կարող են սկսել ինձանից՝ զրկել գույքից, բանտ նստեցնել ու սպանել․ Մամիջանյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում, որ Հայաստանի կառավարող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սպասարկում է իրենց շահերը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով «Քաղպայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները։

Մինչ այդ Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել խորհրդարանի ամբիոնից՝ ընդդիմադիրներին սպառնալվ բանտերով, մահվամբ եւ ունեզրմամբ։

«Մինչեւ այսօր նրանք դա անում էին առանց որեւէ հրապարակային հայտարարության։ Նրանք հետապնդում էին մարդկանց, ահաբեկում նրանց, վնասվածքներ հասցնում մարդուն, որը գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո։ Իսկ հիմա սկսել են այդ մասին բարձրաձայն խոսել։ Նրանք կարող են սկսել ինձանից՝ զրկել գույքից, բանտ նստեցնել ու սպանել»,- ասել է Մամիջանյանը։ Բայց, նրա հավաստիացմամբ, ոչ ոք դրանից չի վախենում

  • Կիսվել: