կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
2018-ին շատ քաղաքացիներ հուսախաբվել են ու հիմա դժվար են մասնակցում Սրբազան պայքարին․ Մամիջանյան

2018-ին շատ քաղաքացիներ հուսախաբվել են ու հիմա դժվար են մասնակցում Սրբազան պայքարին․ Մամիջանյան

Այս շարժման հետ կապված փորձում են անընդհատ տերեր փնտրել։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այս շարժման տերը ժողովուրդն է, այն նմանությունները, որոնք երբեմն տեսնում են 2018-ին իրականացված այս կամ այն գործողությունների հետ, դրանք ընդամենը ոչ բռնի, խաղաղ անհնազանդության մեթոդներ են, որ ընդունված են ամբողջ աշխարհում, ու դրանք Փաշինյանը չի հորինել։

Իրեն 2018 թվականին թղթի վրա գրած տվել են, որ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կճղվի, ասել են՝ քանի որ դու և բանակը անհամատեղելի եք, զինվորական շորեր կհագնես, մի աղջիկ ներքնազգեստով պիտի բան փակի, ասել են կպառկես այսինչ տեղը, այն զույգը ոստիկանական պատնեշի մոտ պետք է համբուրվի։

Սրանք դասագրքային բաներ են, որ ընդունված են ամբողջ աշխարհում՝ արտաքին ուժերի կողմից իրականացված փողոցային գործողությունների ժամանակ։ Սրբազան պայքարի ընթացքում շատ հաճախ նկատվում են որոշ տեխնիկական թերություններ, որովհետև մեզ թղթով տվող դրսից չկա»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ 2018-ին շատ քաղաքացիներ հուսախաբվել են ու հիմա դժվար են մասնակցում Սրբազան պայքարին։

  • Կիսվել: