Հրդեհ՝ Գետաշեն գյուղի տներից մեկում. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ նշված տանից «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տան բնակիչ 85-ամյա Մամիխան Շ.-ն, ով ստացել է այրվածնքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Պարզվում է հրդեհի պատճառը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։