Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։