կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ինքնապաշտպանության իրավունքը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրության, քաոսի է հանգեցնում. Լավրով

Ինքնապաշտպանության իրավունքը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրության, քաոսի է հանգեցնում. Լավրով

Ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությունը հաշվի առնելու, կհանգեցնի լիակատար քաոսի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Իրանին Իսրայելի հասցրած հարվածները։

«Եթե յուրաքանչյուր երկիր ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն այնպես մեկնաբանի, թե «ես ինքս եմ որոշում, երբ կիրառել այդ իրավունքը, և չեմ ուզում հաշվի առնել ՄԱԿ-ի Կանոնադրությունը», դա, իհարկե, կլինի ոչ թե աշխարհակարգ, այլ լիակատար քաոս»,- ասել է նա ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։

  • Կիսվել: