կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վաղն առավոտյան կհանդիպեմ Պուտինին, նրա հետ լուրջ խորհրդակցություններ կունենամ․ Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա

Վաղն առավոտյան կհանդիպեմ Պուտինին, նրա հետ լուրջ խորհրդակցություններ կունենամ․ Աբբաս Արաղչին կմեկնի Մոսկվա

Այսօր առավոտյան մեկնելու եմ Մոսկվա, վաղն առավոտյան կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Ստամբուլում մամուլի ասուլիսում ասել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Ռուսաստանն Իրանի բարեկամն է: Վաղն առավոտյան կհանդիպեմ Պուտինին։ Ես նրա հետ լուրջ խորհրդակցություններ կունենամ։», -  ասել է ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այս պահին Թեհրանը չի քննարկում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հետ կապված բանակցություններ սկսելու տարբերակը։
«Ես, իհարկե, կապի մեջ եմ Թեհրանի հետ։ Ես դեռևս ճշգրիտ տեղեկություններ չունեմ վնասի մակարդակի մասին, բայց չեմ կարծում, որ դա այժմ կարևոր է։ Միջուկային օբյեկտներին հարվածներն ինքնին միջազգային իրավունքի աններելի խախտում են և պետք է դատապարտվեն։ Այս պահին բանակցություններին նախապատրաստվելու մասին խոսք չկա։ Բայց սկզբունքորեն, դիվանագիտության դուռը պետք է բաց մնա», - ասել է ԱԳ նախարարը Ստամբուլում մամուլի ասուլիսում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: