ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է, թե Երեւանի որ զբոսայգիներն են լուսավորվելու

Հայտնի է, թե Երեւանի որ զբոսայգիներն են լուսավորվելու

Սուբսիդիայի պայմանագրի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ օգոստոսի 29-ին կայացած խորհրդակցության ընթացքում:

Բացի այդ, նշվել է, որ ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս», ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ- հետ համատեղ:

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Արդյունավետ և այգուն համահունչ լուսավորության նախագիծ կազմելու նպատակով հանձնարարվել է համագործակցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ:

  • Կիսվել: