երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնի է, թե ԵՄ-ի՝ շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին ո՛ր ուղղությունների համար է նախատեսված. Բաբաջանյան

Հայտնի է, թե ԵՄ-ի՝ շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին ո՛ր ուղղությունների համար է նախատեսված. Բաբաջանյան

Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է նախատեսված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը: 

Նա նշել է. ՛՛Եւ այսպես․

$712մլն. - հյուսիս-հարավի մայրուղու անավարտ նախագծի աշխատանքները ավարտելու համար։

$593 մլն. - 30.000 փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղակի աջակցության համար (շեշտը դնելով գյուղական և առավելապես այն ձեռնարկություններին, որոնց սեփականատերերը կանայք են):

$356 մլն. - IT ստարտափներին և էլեկտրոնային կառավարման (e-government) անցմանը։

$142 մլն - Երևանն առավել "խելացի քաղաք" (smart city) դարձնելու համար։

Եվ վերջապես ամենակարևորը՝

$95 մլն․ - Հայաստանի հարավի՝ Սյունիքի դիմադրողունակության բարձրացման համար աջակցություն Հայաստանի հարավային շրջանի բնակավայրերի բնակիչներին տարբեր ծրագրերով՛՛։

  • Կիսվել: