կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը, որը կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին

Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը, որը կմասնակցի «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում հուլիսի 27-ից օգոստոսի 8-ն անցկացվելիք «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանը կլինի միակ եվրոպական երկիրը։ 7 մարզաձևերում Հայաստանը կներկայացնի 21 մարզիկ։

Բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը:

Խաղերին կմասնակցեն նաև Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լիբանանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թաթարստանի, Բաշկորտոստանի, Սիբիրի, Ուրալի, Սախայի, Հեռավորարեւելյան դաշնային շրջանի, Պրիմորիեի եւ Մոսկվայի թիմերը։

 

  • Կիսվել: