շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում մինչ օրս հանրաքվեի միջոցով հարց չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 78. «Ժողովուրդ»

Հայաստանում մինչ օրս հանրաքվեի միջոցով հարց չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 78. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ իր 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արել է մեծ թվով հայտարարություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: Դրանցից մեկը վերաբերում է նաեւ հանրաքվեի ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը մեջբերում է նրա ելույթներից մեկը. «Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով:

Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»: Սակայն նրա ելույթից մինչեւ օրս չի եղել դեպք, երբ Հայաստանի Հանրապետությունում որեւէ որոշում կայացվի հանրաքվեի միջոցով:

Հիշեցնենք, որ անգամ համայնքների խոշորացման ծրագիրը ընդունվեց եւ իրականացվեց առանց տեղական հանրաքվեի, եւ սա այն դեպքում, երբ դա հստակ ամրագրված էր օրենքով: Ստացվում է՝ հատկապես իր պաշտոնավարման սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը մշտապես կատարել է ականջահաճո հայտարարություններ, սակայն դրանցից շատ քչերն են իրականություն դարձել. հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: