Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 65-ով, ընդհանուր՝ 1932․Մանրամասներ
Հայաստանում ապրիլի 29-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1932 դեպք։ Ապրիլի 28-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 65-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 900 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 1000 մարդ։ Կատարվել է ընդհանուր 20189 թեստ։ Մինչ օրս մահացել է 30 քաղաքացի։ Նրանց բոլորի մոտ եղել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապանության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ նախորդ օրերին արձանագրվել է մահվան եւս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:


