երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ

Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Նշենք, որ կառավարությունը ոչ աշխատանքային օր չի սահմանել։

  • Կիսվել: