կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212878 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 960067 վերջին մեկ օրում` 4552 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 14517 պացիենտ. Մեկ օրում նվազել է 337-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 193360 անձ` վերջին մեկ օրում 1079 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4001 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1000 է:

  • Կիսվել: