շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
   Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 6 հիվանդ մահացել է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 6 հիվանդ մահացել է

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:

  • Կիսվել: