երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է հասցնում Գորիս

Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է հասցնում Գորիս

Հայաստանում Ռուսական տունը մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն է հասցնում Գորիս։ Իրերի ցանկը նույնն է՝ տակդիրներ, տաք վերմակներ և շոկոլադե մածուկ՝ երեխաների համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից:

՛՛Նախատեսվում է իրերի տեղափոխում հյուրանոցներ, որտեղ տեղավորվել են փախստականները, որոնք հնարավորություն չունեն ինքնուրույն լքել սահմանամերձ շրջանը:

ՀՀ-ում ՛՛Ռոսսոտրուդնիչեստվո՛՛-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ մայրուղին, որտեղ մի քանի օր առաջ խցանումներ էին կուտակվում ներգաղթյալների մեքենաներից, այսօր դատարկ է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: