ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան

Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիները ներդրում են ունեցել երկրի տնտեսական աճի մեջ. Փաշինյան

Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանցից շատերը երկքաղաքացի են. ունեն և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ-ից քանի մարդ է ժամանել Հայաստան և դա ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա՝ վարչապետը նշել է, որ Հայաստան է եկել մոտավորապես 30 հազար մարդ, որոնք միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:

«Նրանք ներդրում են ունեցել մեր տնտեսական աճի մեջ, քանի որ նրանց մեծ մասը բարձր որակավորում ունի և հաճախ աշխատում է նորարարական տեխնոլոգիաների բնագավառում, ինչը բերում է տնտեսական ակտիվության: Մենք ուրախ ենք նրանց ներկայության համար»,-շեշտել է Փաշինյանը:

 

  • Կիսվել: