հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ. Սանոսյան

Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ. Սանոսյան

Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում դեպի Նյու Յորք և Լոս Անջելես ուղիղ չվերթների հաստատման ուղղությամբ: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում, անդրադառնալով ավիացիայի ոլորտին, ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Հիմա ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք և դեպի Լոս Անջելես ուղիղ կապի հաստատման ուղղությամբ: Կարծում եմ՝ 2025–ին նաև այդ ուղղությամբ արդյունք կունենանք»,-նշել է նա:

Սանոսյանը հավելել է, որ այդ աշխատանքները պարբերաբար իրականացվում են տարբեր ուղղություններով:

  • Կիսվել: