երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հայաստանից լավ տեղ չկա (Տեսանյութ)

Հայաստանից լավ տեղ չկա (Տեսանյութ)

Բոլոր երգերը, մտքերը, ապագայի ծրագրերը հայրենիքում ու հայրենիքի մասին․ ճամբարականները գիտեն՝ Հայաստանից լավ տեղ չկա։ Ապրելու բանաձևը՝ սովորել, դառնալ լավ մասնագետ և հզորացնել երկիրը։



Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում ամառային արձակուրդներն են անցկացնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների 11-13 տարեկան երեխաները։
Արդեն 6 տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը իրականացնում է ամառային կրթական ծրագրեր՝ երեխաներին ֆինանսական գիտելիքներ փոխանցելու համար։



Երեխաների համար կազմակերպվում են խաղ-մրցույթներ, քննարկումներ, որոնց միջոցով երեխաները իմանում են, թե ինչ ծառայություններ են մատուցում ֆինանսական կազմակերպությունները, ինչ է ֆինանսական ապահովագրությունը, ավանդը և, առհասարակ՝ ինչ է փողը։



Կրթական ծրագրին մասնակցում է Ակբա բանկը, որը ճամբարականների  համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր։
Բանկի աշխատակիցները խաղերի միջոցով երեխաներին են փոխանցում ընկերության, փոխօգնության, միասնականության և թիմային աշխատանքի գաղափարները։



Ուսումնական տարվան ընդառաջ Ակբա բանկը ճամբարականների համար պատրաստել է նաև նվերներ՝ գրենական պիտույքներ, գրքեր։ Սեպտեմբերին ճամբարականները դպրոց կգնան արդեն լավ ընկերներ դարձած, ջերմ հիշողություններով և համալրված գիտելիքներով։



«Օրվա հիմնական նպատակը երեխաներին ուրախացնելն է, հաճելի օր պարգևելը, լավ հիշողություններ ստեղծելը։ Խաղերի հիմքում դրված էր միմյանց օգնելու ու համագործակցելու գաղափարը: Միմյանց օգնելով, մի գաղափարի շուրջ համախմբվելով ու միասին համագործակցելով՝ երեխաները կարողացան խաղը խաղալ», - նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմի լիդեր Արմինե Թումանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

  • Կիսվել: