կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ն առաջարկվում է դարձնել հիմնադրամ

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ն առաջարկվում է դարձնել հիմնադրամ

Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու վերաբերյալ: Այն ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

Համաձայն նախագծի՝ 

«ՀՀ կառավարությունը որոշում է.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03225) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):

Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման  մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Առաջարկել համալսարանի ռեկտորին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

Սահմանել, որ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի/այսուհետ՝ կոմիտե/ տնօրինությանը: 

Կոմիտեի տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին»:

  • Կիսվել: