կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Հայաստանի պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:

Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ օրվա ընթացքում:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`

Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան:

ՀՀ որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):

Կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը:

Առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ:

  • Կիսվել: