ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի մասնակիցները երկու մրցանակ նվաճեցին «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում

Հայաստանի մասնակիցները երկու մրցանակ նվաճեցին «Սլավյանսկի բազար» երգի մրցույթում

Հուլիսի 10֊ից Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում մեկնարկը տրվեց ամենամյա "Славянский базар-2022" մանկական և երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթ- փառատոնի։

Մրցույթին մասնակցում էին աշխարհի 25 երկրներից անհատ կատարողներ։

Հայաստանը մրցույթ-փառատոնին ներկայացնում էին Կարինա Սահակյանն ու Մարիա Խանդանյանը։

Մանկական կատարողների մրցույթում Կարինա Սահակյանը արժանացավ մրցույթի ժյուրիի և կազմկոմիտեի հատուկ մրցանակին։

Երիտասարդ կատարողների մրցույթում Մարիա Խանդանյանը 3֊րդ մրցանակին։

  • Կիսվել: