հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է. Անահիտ Բախշյանը ֆլեշմոբ է նախաձեռնել` դիմելով ՌԴ ԱԳՆ-ին

Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է. Անահիտ Բախշյանը ֆլեշմոբ է նախաձեռնել` դիմելով ՌԴ ԱԳՆ-ին

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆլեշմոբ է նախաձեռնել` դիմելով ՌԴ ԱԳՆ-ին։

Նա,մասնավորապես, նշել է.

"Ժողովուրդ ջան, եկեք միանանք այս ֆլեշմոբին
Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինչպես նաև `ՀՀ իշխանության կրողն եմ ու ՌԴ ԱԳՆ-ին պատասխանում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան երկիր է, որտեղ ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը սահմանված է օրենքով:

Գոյություն ունեցող որևէ պետություն բարոյական և իրավական իրավունք չունի խառնվելու մեր երկրի ներքին և արտաքին գործերին.
Վերոնշյալը համարում եմ քաղաքական սանձարձակություն.

Ի տարբերություն ձեր «երկրի», որը կառավարվում է մեկ մարդու կողմից,
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ, որը ամրագրված է ՀՀ Սահմանդրությամբ, և դուք արդեն ստացել եք ձեր քայլերի պատասխանը ՀՀ իշխանության միակ տիրոջից`ԺՈՂՈՎՐԴԻՑ:
#ֆլեշմոբ"։

  • Կիսվել: