«Հայաստանի Հանրապետություն». Եթե Սեւանի շղթայական խնդիրները համալիր չլուծվեն…
«Հայաստանի Հանրապետություն». «Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարված է սակավաջրություն: Կառավարությունն այս մասին որոշել է նախորդ շաբաթվա նիստում։ Քանի որ Սեւանա լճի խնդիրները մեզ համար միշտ օրակարգային են («ՀՀ»-ն դրանք պարբերաբար մանրամասն ներկայացնում է՝ լուծման ուղիներ առաջարկելով), ուստի որոշ հարցերի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանին՝ հասկանալու, թե լճի ինչ վիճակ է մեզ սպասվում այս տարի, եւ ինչ զարգացումների պարագայում ինչ կունենանք։
Փորձեցինք նաեւ պարզել․ եթե Սեւանն ամեն տարի, այսպես ասենք, ծաղկի, դա ինչի կհանգեցնի։ Չէ որ այլ բան է, երբ 6-8 տարին մեկ անգամ է ծաղկում, բոլորովին այլ բան՝ երբ շարունակաբար ամեն տարի է ծաղկում։ Դա վտանգավոր չէ՞։ «Իհարկե, վտանգավոր է,- ասաց մասնագետը,- դուք ձեր հրապարակումներից մեկում ճիշտ էիք նկատել՝ այդ ջրիմուռները չեն վերանում, ինչպես շատերն են կարծում, այլ իջնում են լճի հատակը։ Երբ ջրիմուռի ձեւով ծաղկումը վերանում է, ջրիմուռները չեն վերանում, խորքն են նստում։ Ջրի հատակին նստած օրգանական այդ նյութը մասամբ միներալիզացվում է, դառնում միներալ աղեր եւ այլն։ Բայց մեծ մասը մնում է։ Եվ հաջորդ տարի, երբ ջրերը խառնվում են (տարին երկու անգամ՝ սառը եւ տաք շերտերը, մանավանդ՝ Մեծ Սեւանում), հատակային օրգանական նյութերը վերեւ են բարձրանում։ Եվ ինչքան հատակում շատ մահացած ջրիմուռներ ունենանք, այնքան այս պրոցեսից դժվար դուրս կգանք…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


