կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները եզրափակչում են. ԵԱ

Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկները եզրափակչում են. ԵԱ

Մյունխենում ընթացող Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում երեկ մրցահարթակ դուրս եկան երիտասարդ մարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը: Երիտասարդական հավաքականի բոլոր մարզիկներն անցել են եզրափակիչ:

Նժույգթափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան
օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան
զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան

Հիշեցնենք՝ մեծահասակների պայքարում մրցահարթակ բարձրացած մեր 5 մարզիկներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակիչ է դուրս եկել նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14.500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14.666) և Արթուր Ավետիսյանը (14.633):

Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:

  • Կիսվել: