երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Կիեւում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում, կայացել է կազմակերպության ղեկավարության եւ Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը:

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով Կիեւի եւ Երեւանի միջեւ ավելի սերտ համագործակցության:

Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը՝ պատմել է նաեւ Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական եւ սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկայում սքեյթ այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է:

Հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործուներության, Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ:

Վլադիմիր Կարապետյանը պատմել է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման շուրջ ծրագրերի մասին:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, կազմակերպության նախագահի տեղակալները եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավարը:

  • Կիսվել: