ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի փոխարտգործնախարարը քննարկել են փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր
Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության փոխարտգործնախարար Յուլիուս Պրանևիչյուսին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը և անդրադարձել երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցերի։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում: Փոխարտգործնախարարն իր հերթին վերահաստատել է իր երկրի աջակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: