ՀՀ ԱԳ փոխնախարարը և Էստոնիայի ԱԳՆ գլոբալ հարցերով փոխնախարարն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Մայիսի 26-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ գլոբալ հարցերով փոխնախարար Մինա-Լինա Լինդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Էստոնիայի երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան:
Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում առկա համագործակցության մակարդակը և մտքեր են փոխանակել փոխգործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնատահել նաև նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականին: