երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Էրդողանը կայցելի Ադրբեջան

Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ այցը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ «Այդ առումով, սպասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կկազմակերպվի երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական իրադարձությունների վերաբերյալ», -հավելել է նա։

Բացի դրանից, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ տեղի կունենա «Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի» երկրորդ հանդիպումը։

Այցի շրջանակում Էրդողանը կմասնակցի նաև Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

 

  • Կիսվել: