հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Լեհաստանում հարգանքի տուրք է մատուցվել անհայտ զինվորի խորհրդանշական մոր` ազգությամբ հայ Յադվիգա Զարուգևիչովայի հիշատակին

Լեհաստանում հարգանքի տուրք է մատուցվել անհայտ զինվորի խորհրդանշական մոր` ազգությամբ հայ Յադվիգա Զարուգևիչովայի հիշատակին

Մայրերի օրվա կապակցությամբ Հայկական հիմնադրամի և Լեհաստանի Վետերանների և բռնաճնշումների զոհերի գրասենյակի նախաձեռնությամբ հարգանքի տուրք է մատուցվել անհայտ զինվորի խորհրդանշական մոր` ազգությամբ հայ Յադվիգա Զարուգևիչովայի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերի հիշատակին, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդես է եկել ելույթով ու ծաղկեպսակ խոնարհել

Յ.Զարուգևիչովայի գերեզմանին, Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձանին և Վարշավայի կայազորի կենտրոնակայանի պատին փակցված Յ.Զարուգևիչովային և նրա որդուն՝ Կոնստանտինին նվիրված հուշատախտակի առջև:

  • Կիսվել: