Խորհրդարանում հյուրընկալվել են Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդարանական ժողովի պատգամավորները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը մայիսի 27-ին հանդիպել են Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդարանական ժողովի եվրոպական ինտեգրման համատեղ կոմիտեի նախագահ Զդենկո Չոսիչի ու կոմիտեի առաջին տեղակալ Միրոսլավ Վույիչիչի հետ:
Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, այս համատեքստում ընդգծել փոխայցերի ու փորձի փոխանակման նշանակությունը: