Հայ դիզայներները կմասնակցեն Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբերի 15-18-ը Աթենքում 8 հայկական բրենդեր/հայ դիզայներներ միասնական տաղավարով կմասնակցեն Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իրենց հավաքածուները, որը հնարավորություն կտա հայ արտադրողներին միջազգային համագործակցություն ձեռք բերել և նոր շուկա մուտք գործել:
(https://www.athensfashiontradeshow.gr/en)
Շարունակում ենք մեր համագործակցությունը Հունաստանի հագուստի արդյունաբերության ասոցիացիայի (HCIA) հետ «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ն Բիզնեսի համար (EU4Business: Connecting Companies) ծրագրի կողմից:



